Հակաալերգիկ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ 

10 դեկտեմբերի, 2020  14:39

Հակաալերգիկ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ՝ հայտնում են Ֆլորիդայի համալսարանի գիտնականները:

Mail.ru-ի հաղորդմամբ՝ Կալիֆոռնիայի ավելի քան 219 000 բնակչի տվյալները ցույց են տվել, որ 61-անց մարդիկ, որոնք հակահիստամինային դեղեր են ընդունում, հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով:

Գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել հիդրոքսիզինը, դիֆենհիդրամինը եւ ազելաստինը: in vitro թեստերը ցույց են տվել, որ տվյալ միջոցները հակավիրուսային ակտիվություն են դրսեւորում SARS-CoV-2-ի նկատմամբ:

Չնայած նրան, որ մեխանիզմները, որոնց օգնությամբ հատուկ հակահիստամինային դեղերը հակավիրուսային ազդեցություն ունեն, դեռեւս չեն հաստատվել, գիտնականները որոշ ենթադրություններ ունեն: Օրինակ, հիդրոքսիզինը եւ, հավանաբար, ազելաստինը կապում են ACE2-ը եւ սիգմա-1 ռեցեպտորը: Հենց АСЕ2-ն է օգտագործվում կորոնավիրուսի կողմից մարդու բջիջներ ներթափանցելու համար:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում